Լինում են պահեր, երբ դիպվածային մի պատկեր կամ համացանցային ինչ-որ Reels հուշի թևերով քեզ հասցնում է անցյալ, պատառոտում ներկայի անբարո քողն ու ստիպում նորովի վերապրել ամբողջ կյանքդ...
Այս տարի թաց պոպոքի հարցով իմ բախտն անասելի բերել է: Էն որ խոսակցության մեջ մեկի մանկական տրավմաները նշելու համար ասում են՝ «փոքր վախտ հեծանիվ չի ունեցել», իմ մանկության տարիներին հերանքս ընկուզենի չունեին...
Ինչ-որ միջազգային համակարգի տվյալների համաձայն՝ մեր դպրոցականների կրթական մակարդակը շատ ցածր է: Եվ այդ առթիվ երկու օր է կարդում ենք բազմաթիվ զարմացած մարդկանց գրառումներ...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...